Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը միացրել է Ծառուկյանի կապիտուլյացիայի մեքենան

Այն համարվում է ինտելեկտուալ խաղ, որտեղ մարդկային մտքի, ինտուիցիայի և այլ մտավոր ու հոգևոր ունակությունների մրցակցություն է, երբեմն նույնիսկ ոչ դրական իմաստով մրցակցություն. խաղի որոշ մասնակիցներ, ովքեր քաշել են ոչ թե կարմիր, այլ սև գույնի խաղաքարտ, պետք է իրենց մտավոր ունակություններն ի սպաս դնեն մյուսներին խաբելու և կարմիր ձևանալու համար:

Համաձայնեք, որ այդքան էլ դրական բան չէ: Բայց դա խաղ է, և զուտ որպես խաղ` այն, օրինակ ինձ համար, դիտարժան է ու գրավիչ: Ի վերջո, նույնիսկ ոչ դրական երանգները ունենում են դրական ազդեցություն, այսինքն` ստիպում են մարդկանց մտածել, միտք վարժել:

Այդ առումով վերջին շրջանում հասարակության ուշադրությունը գրաված ՀՀԿ-ԲՀԿ հակադրության մեջ առկա էին «մաֆիայի» տարրեր` այն իմաստով, որ հասարակությունը փորձում էր կանխատեսել, գուշակել, զգալ կամ կռահել, թե ի վերջո ի՞նչ է պարզվելու` ՀՀԿ-ին դիմադրող ԲՀԿ-ն կարմի՞ր է, թե՞ սև:

Արդեն հստակ կարող ենք արձանագրել, որ Բարգավաճը «սև» է, քանի որ համառորեն շրջանառվում են տեղեկություններ, որ Գագիկ Ծառուկյանն այլևս պայքարելու է ոչ թե եղածը պահպանելու համար, այլ ունեցածը պայքարելու է ՀՀԿ-ի հետ նույն ցուցակում:

Այժմ արդեն ժամանակն աշխատում է Ծառուկյանի դեմ և ամեն մի նոր օրը Ծառուկյանին կանգնեցնելու է քաղաքական դաշտում ունեցած կշռի նորանոր կորստի առջև: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանն իրականում ոչ թե պարզապես սատարում է կորզել Ծառուկյանից, այլ արել է ավելին` նա միացրել է Ծառուկյանի կապիտուլյացիայի մեքենան, և այդ մեքենան անշրջելիորեն հանգեցնելու է նրան, որ 2013 թվականի նախագահի ընտրությունից հետո Ծառուկյանն իր կշռով և ազդեցությամբ, իր դերակատարությամբ, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի համար ոչինչ չի նշանակելու:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, առարկայականը, թերևս, այն չէ, որ ԲՀԿ-ի սատարումը ճակատագրական հարց էր 2013-ի համար: Իրականում Սերժ Սարգսյանը, թերևս, ավելի շատ մտահոգ էր այն իրավիճակով, որ գալու է 2013 թվականից հետո:

Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն 2013-ին չսատարեր նրան, ապա դա Սերժ Սարգսյանի համար ամենևին էլ չէր նշանակում իշխանության աներկբա կորուստ: Նա, ամենայն հավանականությամբ, գուցե մի քիչ դժվար, բայց կլուծեր իր վերարտադրության հարցը: Խնդիրն այստեղ այն է, որ այդ դեպքում ԲՀԿ-ն արմատականորեն այլ տրամաբանության քաղաքական ուժ կդիտվեր, և 2013 թվականի նախագահական ընտրությունից հետո այդ` այլ տրամաբանությունը կարող էր իսկապես լուրջ գլխացավ դառնալ Սերժ Սարգսյանի համար, քանի որ նրա համար, թերևս, անկասկած է, որ Քոչարյանը մտադիր է եթե ոչ այժմ, ապա 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո խաղի մեջ մտնել և անել հնարավորը, որպեսզի Սերժ Սարգսյանն իշխանությունը հենց իրեն հետ հանձնի:

Այսինքն` ԲՀԿ-ն այդ գործում կարող էր իսկապես լուրջ ուժ լինել Քոչարյանի ձեռքին, Սարգսյանի դեմ: Մինչդեռ Սարգսյանի համար, տրամաբանորեն, կարևոր է նախագահության երկրորդ ժամկետում լուծել արդեն իր ժառանգորդի հարցը: Այսինքն` այդ ժառանգորդը պետք է ավելի ուժեղ չլինի, քան ինքն է: Իսկ Քոչարյանի դեպքում դա չի ստացվում: Հետևաբար Սերժ Սարգսյանի համար ռազմավարական հարցը ոչ թե 2013-ն է, այլ դրանից հետոն, ինչի համար էլ նա գերկարևոր է համարում արդեն այսօրվանից ապահովել ԲՀԿ-ի ՕԵԿ-ացման գործընթացը, ինչն էլ և փաստացի կարողացավ անել:

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ձեռքից, փաստորեն, խլեց քաղաքական ռևանշի մի կարևոր, ռազմավարական գործիք: Այդպիսով, թերևս կարելի է արձանագրել, որ ի դեմս ԲՀԿ-ի` Ռոբերտ Քոչարյանի խոփն ընդդեմ Սերժ Սարգսյանի արդեն երրորդ անգամ առնում է քարին` 2007 թվականի մայիսին, 2011 թվականի փետրվարին և 2012թ. մայիսի 6-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում