Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

ԱԳՆ-ն հայտարարել է մրցույթ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը հայտարարում է 2011թ. «Միջազգային հարաբերություններ եւ դիվանագիտություն» դասընթացի մասնակցության մրցույթ:
Դասընթացը նախատեսված է բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների համար: Դասավանդման լեզուներն են` հայերենը, անգլերենը եւ ռուսերենը: Նշված լեզուների լավ իմացությունը պարտադիր է: Ուսումնական ծրագիրը կազմված է տեսական եւ գործնական առարկաներից:
Ընդունելությանը կարող են մասնկակցել բարձրագույն կրթություն ունեցող մինչեւ 30 տարեկան ՀՀ քաղաքացիները, ովքեր ստացել են ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 3-ի N121 որոշմամբ հաստատված «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկով»* սահմանված որակավորում: Դասընթացը կմեկնարկի 2011թ. փետրվարի 15-ին եւ կավարտվի 2011թ. դեկտեմբերին: Ուսումն անվճար է:
Ներկայացվելիք փաստաթղթերի ցանկ.
1. Դիմում (դիմումի ձեւն անհրաժեշտ է ստանալ ԱԳՆ-ից կամ բեռնել կայքից)
2. Ինքնակենսագրություն շարադրված ազատ ձեւով (մինչեւ 1 էջ)
3. Դասընթացներին մասնակցելու նպատակի համառոտ նկարագիր (մինչեւ 1 էջ)
4. 3 լուսանկար (3×4սմ)
5. Անձնագրի պատճենը
6. Սոցիալական քարտի պատճենը
7. Առողջական վիճակի մասին սահմանված ձեւի տեղեկանք
8. Բարձրագույն ուսումնական հաստատության դիպլոմի պատճենը
9. Դիմումում ներկայացված տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր
Ունկնդիրների նախնական ընտրությունը կատարվելու է նշված փաստաթղթերի հիման վրա: Փաստաթղթային ընտրությունն անցած դիմորդները կհրավիրվեն գրավոր քննության (միջազգային հարաբերությունների / արտաքին քաղաքական թեմայով շարադրություն), որը տեղի կունենա 2011թ. հունվարի 26-ին: Գրավոր քննությունը հաջողությամբ անցած դիմորդները 2011թ. փետրվարի 3-ին կհրավիրվեն բանավոր հարցազրույցի` որը կարող է անցկացվել վերոնշյալ երեք լեզուներով: Լավագույն 25 դիմորդները հնարավորություն կստանան մասնակցել դասընթացին:
Ուսումնական ծրագրի ընթացքում յուրաքանչյուր առարկայով կամ թեմայով դասախոսությունների շարքի ավարտից հետո ունկնդիրները կհանձնեն քննություններ, որոնց արդյունքները, ավարտական քննության եւ պրակտիկայի գնահատականների հետ, մաս կկազմեն հանրագումարային գնահատականի: Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան ավարտական վկայական: Լավագույնները ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան կարող են աշխատանքի ընդունվել ԱԳՆ համակարգում:
Դասընթացն անցկացվելու է ՀՀ ԱԳՆ վարչական շենքում` Դիվանագիտական դպրոցում: Աշխատող ունկնդիրները պետք է հաշվի առնեն, որ դասերը անցկացվելու են շաբաթական մինչեւ 5 օր, մինչեւ հնգական ակադեմիական ժամ տեւողությամբ:
Փաստաթղթերի ընդունումը կատարվելու է ս.թ.հունվարի 11-ից մինչեւ 21-ը ՀՀ դիվանագիտական դպրոցում` Հանրապետության հրապարակ, Կառավարության 2 շենք, Երեւան 0010 հասցեով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժ.10.00-13.00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱԳՆ դիվանագիտական դպրոց, Հասմիկ Իսրայելյանին (010583928 /ներք.336/), [email protected]):
* «Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ բարձրագույն կրթական մասնագիտությունների ցանկին» եւ «Ծառայողական պարտականությունների եւ լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին» կարելի է ծանոթանալ ՀՀ ԱԳՆ կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում