Tuesday, 14 05 2024
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում

Սառը պատերազմն ու Հայաստանի ջերմությունը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ մի շարք հայտարարություններ է արել Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի վերաբերյալ, որոնց մեջ պարունակվում են սառը պատերազմի հնարավոր վերադարձի նախանշաններ և ակնարկներ: Մասնավորապես, Մեդվեդևը մտահոգություն հայտնելով ՀՀՊ ամերիկյան ծրագրի առաջխաղացմամբ, հայտարարել է, որ դրա անցանկալի շարունակության դեպքում Ռուսաստանը դուրս կգա ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս-ամերիկյան պայմանագրից:

Մեդվեդևը նաև հայտարարել է, որ պաշտպանության նախարարությանը հրահանգել է գործի դնել Կալինինգրադի ռադիոլակացիոն կայանը, ինչպես նաև ուժեղացնել միջուկային օբյեկտների պաշտպանությունն ու նաև հրթիռային զինուժը համալրել այնպիզի զինատեսակներով, որոնք կարողանում են շրջանցել հակահրիթռային պաշտպանության համակարգերը: Այդպիսով, Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման մասին ԱՄՆ ծրագրի ղջ ընթացքում Ռուսաստան դեռ երբեք հանդես չէր եկել նման կոշտ հայտարարությամբ և սպառնալից տոնով:

Ըստ երևույթին ԱՄՆ ՀՀՊ տեղակայումը Եվրոպայում մտել է բավական առարկայական փուլ, կամ էլ բավական առարկայական փուլ են մտել Սիրիայի կամ Իրանի հանդեպ արևմտյան ծրագրերը, ինչին Ռուսաստանը զգալով, որ չի կարողանալու հակադրվել դիվանագիտական ճանապարհով, փորձում է հակադրվել ՀՀՊ առիթով շանտաժներ անելով: Ամեն դեպքում, ռուս-ամերիկյան հարաբերությունը կարծես թե կարող է բավական լարվել, մինչև անգամ հասնելով նախասառըպատերազմական մի շեմի:

Իսկ այդ իրողությունը բավական լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել Հայաստանի համար, որը պարտավոր է ուղղակի պահպանել մեղմ ասած նորմալ հարաբերություններ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ: Մինչդեռ այդ երկրների միջև լարումը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի հանդեպ նրանց վերաբերմունքին, երբ ԱՄՆ կարող է բավական խանդոտ լինել հայ-ռուսական, իսկ Ռուսաստանն էլ հայ-ամերիկյան հարաբերությունների հանդեպ:

Այդ պայմաններում, անկասկած է, որ Հայաստանի համար միակ երաշխավորված և հուսալի տարբերակը կարող է լինել այն, որ երկիրը ներքին բարեփոխումների միջոցով կարողանա հասնել այնպիսի վիճակի, երբ հնարավորություն կունենա իրեն վերաբերող հարցերում դրսևորել առավելագույն ինքնուրույնություն և ինքնիշխանություն, թե՛ ԱՄՆ, թե՛ Ռուսաստանի ձեքին չծառայելով որպես գործիք մյուսի դեմ, կամ որպես մանրադրամ:

Եթե ռուս-ամերիկյան լարումը հասնի կրիտիկական աստիճանի, ապա Հայաստանի համար դա իսկապես լուրջ մարտահրավեր է և այդ դեպքում պարզապես արկածախնդրություն կլինի ներքին բարեփոխումների ճանապարհի փոխարեն լարախաղացության ավանդական ճանապարհը ընտրելը, կամ ժամանակ ձգելու ավանդական մարտավարությունը կիրառելը, երբ հույսը կդրվի այն բանի վրա, որ սառը հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին կջերմանան: Իհարկե, Խորհրդային Միության փլուզումից հետո ռուս-ամերիկյան հռետորաբանությունը մշտապես վայրիվերումներով է առաջ գնացել, բայց դա այն դեպքն է, երբ Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման և որևէ դեպքում չգա անակնկալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում