Այս պահին Արարատի մարզի Մասիս քաղաքում և հարակից գյուղերում մարդկանց իրազեկում են ուրբաթ օրը կայանալիք հավաքի մասին: Այդ մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց Կոնգրեսի Մասիս քաղաքի տարածքային պատասխանատու Գևորգ Գևորգյանը: Հավաքից բացի՝ Մասիսում տեղի կունենա նաև երթ: Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսը չորս միաժամանակյա բողոքի ցույցեր է անցկացնելու Հայաստանի չորս քաղաքներում` Երևանում, Մասիսում, Մարտունիում և Ապարանում: