Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ֆրանսիայի ԱԳ նախարարի առաջարկը համարժեք է Ցեղասպանությունը հերքող հայտարարության. ՀՅԴ

Ֆրանսիայի արտգործնախար Ալեն Ժյուպեի առաջարկությունը՝ հյուրընկալել Հայոց ցեղասպանության շուրջ հայ-թուրքական քննարկումները, համարժեք է Հայոց ցեղասպանությունը հերքող հայտարարության, այն պարագայում, երբ երկրի նախագահը՝ Նիկոլա Սարկոզին, խոսում է Ցեղասպանության ուրացման քրեականացման մասին օրինագծի անհրաժեշտության մասին, իսկ հոկտեմբերի 6-ին Երևանում կոչ անում Թուրքիային առերեսվել սեփական հետագծի հետ ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նկատելով, որ այս հակադրությունն առնվազն տարօրինակ է, եթե ոչ զավեշտական կամ անբարո։

«Կարծում եմ` նախ Ֆրանսիան ինքը պիտի հստակեցնի իր խաղի կանոնները կամ գոնե հնարավորինս ազնիվ լինի (թեև քաղաքականության, այն է՝ արտաքին քաղաքականության մեջ ի՛նչ արժեք ունեն բարոյականությունը կամ ազնվությունը)։ Կարծում եմ` արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն՝ երկրի նախագահը, չէր կարող տեղեկացված կամ իրազեկ չլինել։ Սա, ինչպես ասում են, իրենց իմանալիքն է ու վարքականոնը։

Ավաղ, իրականությունն այն է, որ Ցեղասպանության խնդիրը շարունակում է քաղաքական և հատկապես նախընտրական շահարկման խաղաթուղթ ծառայել մեծ տերությունների (խաղացողների) ձեռքին։ Իսկ մեզ մնում է՝ չբոբիկանալ, թացը չորից ջոկել և մեր քաղաքական համակրանքներում, այդ թվում՝ ֆրանսահայ համայնքի ձայների պարագայում, ճիշտ կողմնորոշվել»,- նկատեց խորհրդարանականը:

Նրա խոսքով, խոցելի չլինելու, արտաքին ճնշումներին չենթարկվելու կամ արտաքին քաղաքականության մեջ «չգցվելու» համար ներքին քաղաքական ողջամտություն է հարկավոր, հանրային համախոհության վրա կառուցած ժողովրդավարական երկիր։ «Որ հետո էլ չարդարանանք, թե մեր շերեփը թղթից էր»,- ամփոփեց Լիլիթ Գալստյանը

Նշենք, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն Անկարայում 1915 թվականի իրադարձությունների թեման «մարտահրավեր» էր անվանել` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում