Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Հայ հանդիսատեսը սարսափելի պահանջկոտ է. Հասմիկ Պապյան

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը Հայաստանում է: Նոյեմբերի 16-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա նշեց իր բեմական գործունեության 25-ամյակը` կատարելով «Անուշ» օպերան:

Երգչուհին տպավորված է հայ հանդիսատեսով. «Թվում էր` պետք է կորցրած լինեինք մեր հանդիսատեսին` տարբեր պատճառներով, որովհետև շատերը դուրս եկան Հայաստանից և մտավորականությունը, որը պետք է թատրոն հաճախեր, ի վիճակի չէ տոմսեր գնելու, բայց ի զարմանս ինձ` հանդիսատեսը գալիս է թատրոն, նա ծարավ է, ավելին է սպասում»:

Նրա խոսքերով` հայ հանդիսատեսը սարսափելի պահանջկոտ է, Ֆրանսիայում եթե չեն հավանում` չեն ծափահարում և չեն սուլում, ինչպես Իտալիայում են սուլում, գերմանացի հանդիսատեսը շփացած է, բանիմաց, քանի որ օպերային թատրոններ շատ ունեն, որոնք պետությունն է ֆինանսավորում:

Իսկ թե ինչու «Անուշ», Հ. Պապյանը պատասխանեց` աշխարհի մյուս բեմերում բոլոր դերերգերը կարող է երգել, իսկ «Անուշը»` ոչ: «Տասնհինգ տարի չէի երգել հայրենի բեմում, ես կարողացա այդ կարոտը հագեցնել»,- նշեց օպերային երգչուհին:

Անդրադառնալով Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր մեթոդներով աշխատելուն (նախկինում կար թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ հիմա` գեղարվեստական խորհուրդ)` օպերային երգչուհին նշեց, որ դրսում օպերային թատրոնները չունեն գեղարվեստական խորհուրդներ, և անհատներն են մեկ աշխատակցի հետ միասին որոշում թատրոնի ճակատագիրը, այդ թվում` թատրոնի տնօրենը:

Հասմիկ Պապյանը պատմեց, որ չորս միջազգային մրցույթների է մասնակցել, որոնք ճանապարհ են հարթել նրա հետագա առաջխաղացմանը: Առաջին ուղղությունը Վարշավան էր, որտեղից շատ անսպասելի «Նորմա» երգելու առաջարկ է ստացել: Վարշավայից հետո Բոննի օպերային թատրոնում է հանդես եկել, որտեղ էլ առաջին անգամ երգել է Պլասիդո Դոմինգոյի և աշխարհահռչակ երգիչների հետ:

«Եթե երգիչը լավ է երգում (օպերային աշխարհը շատ նեղ է, սահմանափակ), նրան անմիջապես նկատում են, և եթե մեկ անգամ սայթաքես, դա էլ են իմանում»,- ասաց Հ. Պապյանը:

Հարցին` օպերան հարո՞ւստ երկրի արվեստ է, թե՞ մշակույթ ունեցող երկրի, Հասմիկ Պապյանը պատասխանեց` երկուսը միասին:

«Մենք ունենք օպերային թատրոն, շենք, երգչախումբ, ունենք նվիրյալներ, ովքեր պատրաստ են գալ օպերային թատրոն, աշխատել` առանց դժգոհության, կա այդ թատրոնը, և այն պետք է պահպանել: Սա շռայլություն է մեր ազգի համար, կան շատ լավ ներկայացումներ, լավ երգիչներ, կա այն սերունդը, որը շարունակում է ցանկանալ երգել»,- նշեց Հ. Պապյանը:

Անդրադառնալով մեր օպերայի բեմին` նկատեց, որ այն ունի հիանալի ակուստիկա, բայց նշեց, որ ակուստիկան շատ խաբուսիկ երևույթ է. «Եթե մարդը ճիշտ է երգում, նա ամեն տեղ է ճիշտ երգում, կան դահլիճներ, որոնք դժվար են, չեն օգնում, որտեղ ձայնը չի հնչում, և արձագանքը չես ստանում, բայց եթե դու արհեստավարժ ես… Մեր թատրոնը տեխնիկական զինվածությամբ շատ վատ վիճակում չէ»:

Հասմիկ Պապյանը հիմա ապրում է Վիեննայում, 93-ից սկսած` երգում է Վիեննայի թատրոնում, բայց մշտապես վերադառնալու մտադրություն ունի, թեև, ինչպես ինքն է նշում, երբեք էլ չէր հեռացել:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, անդրադառնալով բեմի տեխնիկական հնարավորություններին, նկատեց` թեև ամբողջ աշխարհում դեկորացիաները մի կոճակի միջոցով են կատարվում, մեր թատրոնում մինչև հիմա ձեռքով կամ գոռալով են անում:

«Սա մի քիչ քարե դար է հիշեցնում, մենք հիմա ձեռքով և գոռալով ենք անում, երբեմն դա հանդիսատեսն էլ է զգում: Բայց Թուրքիան տեսեք` ինչպես է իր թատրոնները պահում»,- ասաց տնօրենը` հավելելով, որ այս ամենը կառուցվել է 60-ականներին և 80-ականներին կոմունիստների կողմից հիմնանորոգվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում