ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով տպագիր և էլեկտրոնային լրատվական կայքերի այն տեղեկությանը, թե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դեռ չի վճարել ուսանողների կրթաթոշակները, բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանին հանձնարարել է շտապ կարգավորել խնդիրը:
Վաղվանից ուսանողները կստանան իրենց կրթաթոշակները:
Նման հանձնարարականներ են տրվել ՀՀ պետական մյուս բուհերի բոլոր ռեկտորներին` բացառել ուսանողների կրթաթոշակների ուշացումները:









































