Friday, 26 04 2024
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում

Հայաստանը կմիանա՞ ԽՍՀՄ վերականգնելու՝ Կրեմլի մտադրություններին

Ուրբաթ օրը Կրեմլում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեցին միասնական տնտեսական տարածքի ստեղծման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը` Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին հռչակագիրը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին պայմանագիրը և այդ հանձնաժողովի աշխատանքի Կանոնակարգը:

Մեդվեդևը հայտարարեց. «Սրանով իսկ մենք արեցինք հերթական, հզոր քայլը Եվրասիական տնտեսական միության ձևավորման ճանապարհին, որն, անկասկած, որոշելու է մեր երկրների ապագան»… Հիշեցնենք, որ նման դաշինքի մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը` այն որակելով «պատմական ձեռքբերում» ոչ միայն երեք երկրների, այլև հետխորհրդային ողջ տարածքի համար… «Այս համաձայնագրով ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը միասնական տնտեսական տարածք կստեղծեն ու հսկայական շուկա` ավելի քան 165 միլիոն սպառողների համար»,- հայտարարել էր Պուտինը:

Ի՞նչ է ընկած Կրեմլի այս քայլի հիմքում… Ամրապնդե՞լ վերահսկողությունը ԱՊՀ երկրների նկատմամբ և վերածնե՞լ նախկին Խորհրդային Միությունը` հատկապես, որ ՌԴ ներկայիս ղեկավարները իրենց ելույթներում չեն թաքցնում համակրանքը միասնական պետության նկատմամբ, իսկ Վ.Պուտինն էլ ԽՍՀՄ փլուզումը հստակ անվանեց 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկը…

Մեդվեդևը նույն ոգով շարունակեց. «Խորհրդային Միության մոդելին վերադառնալու մեջ ամոթալի որևէ բան չկա: Մեր երկրում, այսպես ասած, մեկ միասնական ընդհանրություն էր ստեղծվում` սովետական ժողովուրդը…
Ցավոք, այդ մոդելը տապալվեց, ինչը ամենատխուր բանն է, որ կարելի է պատկերացնել, քանի որ աշխարհում կան օրինակներ, թե ինչպես կարելի է փայլուն կերպով կյանքի կոչել ազգային և մշակութային ինքնությամբ միասնական ժողովուրդ ստեղծելու գաղափար… Կարծում եմ՝ մենք չպետք է ամաչենք վերադառնալ այն գաղափարներին, որոնք միավորման բնույթ ու նպատակ են հետապնդում»… «Մենք ողջունում ենք այլ պետությունների, նախևառաջ` ԱՊՀ-ի անդամների ընդգրկումը այս նախագծում,- անցյալ ամիս «Իզվեստիաում» գրել էր Պուտինը` ընդգծելով, – Որևէ մեկին, սակայն, շտապեցնելու կամ այդ քայլին դրդելու նպատակ չկա»… Այս հոդվածի հրապարակումից մի քանի օր անց ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում հայտարարեց, թե Հայաստանը ևս դրական է վերաբերվում Պուտինի առաջարկին, քանի որ դա, ըստ Տիգրան Սարգսյանի, հեռանկարային է և ժամանակին համընթաց:

Այս օրերին Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչներն անժամկետ բողոքի ակցիաներ են սկսել Եվրասիական տնտեսական միությանը Բելառուսի միանալու դեմ: Հայաստանի ընդդիմադիր ուժերից առայժմ արտահայտվել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, որը համոզմունք է հայտնել, որ Հայաստանն անվերապահորեն պետք է միանա նոյեմբերի 18-ին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:

Երեկ «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն հայաստանյան մյուս կուսակցությունները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նախ հիշեցրեց. «Կարծում եմ՝ բոլորի հիշողության մեջ թարմ է «Ժառանգության» բացասական վերաբերմունքը Հայաստանում ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման հետ կապված: Այս կտրվածքով մենք համարում ենք, որ Եվրասիական միությունը կամ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը ոչ այնքան նպատակ է հետապնդում ԱՊՀ անդամ երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, որքան միտված է ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելուն…

Համարում ենք, որ սա առավելապես հետապնդում է մեկ շահ, որը դեմ է Հայաստանի մեր տեսլականին: «Ժառանգությունը» կոնկրետ Հայաստանի հեռանկարը տեսնում է եվրոպական ընտանիքում, և, բնականաբար, չի կարող այս վերլուծության համատեքստում դրական վերաբերվել Հայաստանի կողմից այդ միությանը միանալու առաջարկին»: Սաֆարյանը նկատեց նաև, որ խնդիրը ոչ թե այն է, որ «Ժառանգությունը» դեմ է ՌԴ-ի, Եվրասիայի կամ ասիական առանցքներով համագործակցությանը, այլ պարզապես դա չի կարող լինել Հայաստանի դերը աշխարհաքաղաքական միջավայրում. «Մենք չենք ողջունի, եթե ՀՀ իշխանությունները փորձեն դրական արձագանքել այդ միությանը միանալուն»:

Հայաստանի լիբերալ կուսակցության առաջնորդ Հովհաննես Հովհաննիսյանը նկատեց, որ պետք չէ շտապել այս հարցում, և կյանքը ցույց կտա, թե այդ միությունը որքանով կաշխատի. «Փորձը ցույց է տալիս, որ ՌԴ-ի, Բելառուսի` դաշնակից պետությունների համար անգամ ամեն ինչ հարթ չէ: Ես վստահ չեմ, որ այդ եռակողմ միությունը կաշխատի: Պետք է սպասել, տեսնել, թե դա որքանով իրեն կարդարացնի: Կարծում եմ, որ և՛ ՌԴ-ի, և՛ Բելառուսի, և՛ Ղազախստանի նախագահներն էլ հասկանում են, որ ԱՊՀ-ն՝ որպես կառույց, ադպես էլ չկայացավ: Գիտակցելով այս պահի տնտեսական ճգնաժամը, որը ծնում է նաև քաղաքական ճգնաժամեր, գիտակցելով, որ ՌԴ-ն միայնակ չի կարողանում գոյատևել` փորձ են անում ստեղծել տնտեսական հիմքի վրա ինչ-որ մի նոր միություն, մինչդեռ ԱՊՀ հիմքում ընկած էր քաղաքականությունը:

Հիմա այս երեք երկրները գնում են հակառակ ճանապարհով. փորձում են համագործակցության հիմքում դնել տնտեսական համագործակցությունը, հավանաբար փորձում են նմանվել Եվրամիությանը, որի հիմքում տնտեսական հարաբերություններն էին: Կանխատեսումներ դժվար է անել, թե այդ միավորումը ինչ տնտեսական էֆեկտ կունենա»:

Եթե բանը հասնի նրան, որ Հայաստանի ընտրությանը պահը հասունանա, Հայաստանը պետք է միանա՞ այդ կառույցին, թե՞ ոչ՝ հարցրինք պարոն Հովհաննիսյանին: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է այնքան խելք ունենա, որ չշտապի որոշում կայացնել, որովհետև պետք է գոնե մի քանի տարի, որ երևան այդ տնտեսական համագործակցության արդյունքները: Եթե այս հերթական համագործակցությունը նմանվի կեղծ համագործակցության, ապա կարծում եմ՝ միանալն անիմաստ կլինի: Պետք է ընդունել, որ ՌԴ-ն դարձյալ փորձեր է անում, որ դառնա տարածաշրջանային պետություն, որ նաև Արևմուտքի աջակցությանն արժանանա:

Բայց այստեղ կարևոր է մեկ այլ հանգամանք. եթե այս երեք երկրների տնտեսական համակարգերը դիտարկենք, ապա կտեսնենք, որ նրանք տարբեր զարգացման տնտեսություններ ունեն` տարբեր զարգացման հեռանկարներով: Արդո՞ք այդ երեք տարբեր տնտեսական համակարգ ունեցող երկրների մեջ կարելի է ընդհանրություններ գտնել… Ես կարծում եմ, որ դա շատ բարդ է: Եթե տնտեսական համագործակցության արդյունքում նրանք չգնան քաղաքական ռեֆորմների` տեսական համագործակցությունն էլ արդյունք չի տա, այսինքն` եթե այս երեք պետություններում պահպանվելու է քաղաքական նույն իրավիճակը, քաղաքական լիբերալիզացիա տեղի չի ունենալու, դա անիմաստ է»:

ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանը չի կարող միանալ, առաջին հերթին՝ տեխնիկական խնդիրների պատճառով, «Ժամանակի» հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Կա միասնական տարածք, միասնական դրամ և միասնական մաքսատուն, քանի որ Հայաստանն ինքն առանձնացված է, ընդհանուր սահման չունի այդ երկրների հետ, չեմ կարծում, թե այդքան էլ հեշտ կլինի»,- ասաց Այվազյանը:

Միաժամանակ նա նշեց, որ նախ պետք է տեսնել, թե այդ միավորումն ինչ արդյունք կտա, ընդհանրապես ինչի մասին է խոսքը, որովհետև եթե ՀՀ-ն միասնական սահման չունի այդ երկրների հետ, ապա ինչպես կարող է մեկ միավորման մեջ մտնել, եթե անգամ ռազմավարական գործընկեր են: «Բացառել ոչինչ չենք կարող, բայց պետք է խնդրի լուծման մեխանիզմները տեսնել: Օրինակ՝ Ազատ առևտրի համաձայնագիրը լրիվ այլ հասկացողություն է, որն ընդգծում է առևտրային լավ, ողջունելի մոտեցումներ տնտեսվարողների համար, բայց միասնական միավորման մեջ հանդես գալը կառավարության առաջնահերթ ծրագրերի շրջանակում չի կարող լինել»,- նշեց Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում