Սիդնեյի սրճարաններից մեկում անհայտ անձը մեկ միլիոն դոլարով լի ճամպրուկ է թողել: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կասկածելի ճամպրուկը գտել են իտալական «Մարկո» սրճարանի աշխատակիցները և ոստիկանություն կանչել, որն էլ ճամպրուկում հայտնաբերել է խոշոր գումար:
Այս պահին ոստիկանությանը հայտնի է միայն, որ ճամպրուկով սրճարան է մտել մոտ 30 տարեկան մի տղամարդ՝ շորտերով և մարզաշապիկով: «Ինչ-որ պատճառով տղամարդը, հավանաբար, վախեցած էր և հաստատությունը լքել է առանց գումարի»,- հայտնել է տեղի ոստիկանությունը: Վերջինս սկսել է զբաղվել տղամարդուն փնտրելու աշխատանքներով:










































