Sunday, 14 06 2026
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

««Սև ցուցակում» ընդգրկված մոլախոտ օլիգարխներին պետք է վտարել Հայաստանից»

«Չենք լռելու» նախաձեռնությունը տարածել է հետաքրքրական մի հաղորդագրություն, ըստ որի` իրենց հարցազրույց է տվել արցախցի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը, որը, ինչպես հայտնի է, Գանձասարի պատի սալիկապատման պատմության «գլխավոր հերոսն» էր: Հայտնի է նաև, որ Հայրապետյանը նեղացել է պատի հանդեպ իր մոտեցման հասցեին քննադատություններից և հեռացել Հայաստանից:

Եվ ահա, Հայրապետյանը հարցազրույց է տալիս «Չենք լռելու»-ին, և ինչպես դեռևս ամբողջությամբ չհրապարակված հարցազրույցի անոնսում է նշվում՝ հայտարարում է Հայաստանում օլիգարխների «սև ցուցակ» կազմելու և դրա մեջ մտնողներին որպես մոլախոտ Հայաստանից հեռացնելու մասին: Սա իսկապես սենսացիոն հայտարարություն է, եթե, իհարկե, վերջում Հայրապետյանը չհայտարարի, թե ինքը ոչ մի հարցազրույց էլ չի տվել, և ընդամենն ինչ-որ մեկն իր հաջող պարոդիան է արել:

Դա, իհարկե, դեպքերի քիչ հավանական ընթացք է, բայց դե, քանի որ Հայաստանում ենք, պետք է պատրաստ լինենք ամեն ընթացքի: Չէ՞ որ գրեթե նույնքան անհավանական է, որ Հայաստանի օլիգարխիական շրջանակների և իշխանության հետ սերտ շփումներ ունեցող գործարարը հանկարծ հայտարարի, որ օլիգարխներին պետք է հեռացնել Հայաստանից: Բայց Հայաստանի շուրջ իսկապես հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում, և անհավանականը ներկայում դառնում է միանգամայն հավանական և ավելին՝ անգամ կատարված փաստ կամ իրողություն:

Այստեղ, իհարկե, մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա` միգուցե մանրուք, սակայն շատ հատկանշական: Բանն այն է, որ Հայաստանի օլիգարխիկ համակարգի դեմ հերթական ելույթը հնչում է Ֆրանսիայից: Լևոն Հայրապետյանն այդ երկրից է հարցազրույց տվել «Չենք լռելու»-ին: Հիշեցնենք, որ այդ երկրի մամուլին հարցազրույց էր տվել նաև հայ մեծանուն շանսոնիե, ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը, որը հարցազրույցի ընթացքում նույնպես խոսել էր Հայաստանը պատած մաֆիան մեր երկրից հեռացնելու մասին: Կարծես թե Ֆրանսիան իրականացնում է Հայաստանի մասին ճշմարտության «ամբիոնի» առաքելություն` յուրօրինակ ազատ խոսափողի դեր:

Եթե նկատի առնենք նաև այն իրողությունը, որ վերջին շրջանում Ֆրանսիան բավական մեծ ուշադրություն դարձրեց Հայաստանին և ըստ էության բավական կարևոր հայտարարություններ արեց մեր երկրի վերաբերյալ, ապա երևի թե իսկապես հետաքրքրական պատկեր է ստացվում կամ թեկուզ` զուգադիպությունների մի հետաքրքրական շղթա, որը հազիվ թե պատահական լիներ, որովհետև այդօրինակ լրջագույն հարցերում պատահականություններ, այն էլ` 21-րդ դարում, երևի թե չեն լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում