Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը համարվում է իր ազգային հավաքականի առաջատարներից մեկը, ով կարող է թիմն իր ետևից տանել և անհրաժեշտ պահին համապատասխան բառեր գտնել: Նույնը կարելի է ասել նաև Չավիի մասին: Այս երկու ֆուտբոլիստների դերն Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հաջողություններում շատ մեծ է, սակայն Կասիլյասը հավատացած է, որ եթե իրենք հեռանան, թիմում ոչինչ չի փոխվի.
«Կգա օրը, երբ ես և Չավին ստիպված կլինենք լքել մեր ազգային հավաքականը, սակայն ես վստահ եմ, որ թիմային ոգին կմնա թիմում: Չավին համարվում է իմ մտերիմ ընկերը: «Բարսելոնա»-ի հաջողությունները մեծապես կախված են նրա խաղից»,- Կասիլյասին մեջբերում են իսպանական ԶԼՄ-ները:









































