Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելքում ընկած Խուզիստան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղից տուժել է 8 գյուղ, զոհվել է 8 մարդ։
Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մահմուդ Մոզաֆարը հայտարարել է, որ իրանական իշխանությունները ստիպված են եղել աղետի գոտուց տարհանել ավելի քան 61,000 մարդու։ Նրա խոսքերով՝ բոլոր տարհանվածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն ու հատկացվել ժամանակավոր կացարան։









































