Այսօր` ժ. 15:00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա հայտնի նկարիչ Արշոյի (Արշավիր Կիրակոսյանի) անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Արշոյի վերջին շրջանի լավագույն կտավները («Թռչկանի ջրվեժը», «Նազրևան գյուղը», «Ամառը Փարպիում», «Աղջիկը հայելու առաջ», «Ծաղկաձորյան բնապատկեր» և այլն):
Ցուցահանդեսը բացվում է նկարչի 72-ամյակի նախօրեին:
Ցուցահանդեսին ներկա լինեն ՀՀ մշակույթի նախարարը, սփյուռքի նախարարը, պետական այլ պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ:











































