ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել վրաերթ, կա տուժած. անհրաժեշտ է բժշկական օգնություն:
Պարզվել է, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Վաչագան Երկնափեշյանը իր «Զիլ 130» մակնիշի 25 so 276 պետհամարանիշով բեռնատարով վրաերթի է ենթարկել 1953թ. ծնված Գրիշա Նասիբյանին, ով տեղում մահացել է: