Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին:
Վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մուշեղյանի տեղակալը` Հրայր Անտոնյանը: Նշենք, որ Անտոնյանը հանրապետական կուսակցության անդամ է և Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն իր ընտրությունից անմիջապես հետո վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակել էր իր մանկության ընկերոջը՝ Էդուարդ Մուշեղյանին:










































