Նախորդ տարիների ցուցանիշների համեմատ՝ 2010 թվականի տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ-ից մահացածների թիվը կրճատվել է:
ՄԱԿ-ի հրապարակած զեկույցում ասվում է, որ հատկապես զարգացած երկրներում ՁԻԱՀ-ի բուժումը և բուժման հասանելիությունը բավականին առաջընթաց է ապրում:
«Ազատություն» ռուսական ռադիոն հայտնում է, որ վերջին 2 տարիների ընթացքում Աֆրիկայի երկրներում ՄԻԱՎ-ով ու ՁԻԱՀ-ով հիվանդների թիվն աճել է 20 %-ով: Անցած տարի մահացածների թիվը կազմել է 1մլն 800 հազար մարդ: 2006 թվականին ՁԻԱՀ-ից մահացածների թիվը 400 հազարով ավելի էր, քան 2010 թվականին:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում կա 34 մլն ՄԻԱՎ-ով վարակված մարդ:








































