Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.75 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 384.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 384.8 դրամ:
Կենտրոնական բանկից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.37-ով և կազմել 384.32 դրամ:
Առևտրային բանկերն այսօր դոլարը վաճառում են 385-387 դրամով և գնում՝ 381-383.5 դրամով:








































