ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանը հաջողությամբ նոր զենք է փորձարկել։ Խոսքը նոր շարժական զենիթա-հրթիռային համակարգի մասին է, որով մոտ ապագայում կհամալրվեն Իրանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բոլոր հիմնական ստորաբաժանումները։
Նշվում է, որ նոր զենքը հաջողությամբ փորձարկվել է ՀՕՊ-ի ներկայիս զորավարժությունների ժամանակ «Հաթամ Ալ-Անբիա» ռազմաբազայում։ Այն երկրի օդային տարածքը և միջուկային օբյեկտները պաշտպանելու է արտաքին միջամտությունից։ ՀՕՊ-ի այս նոր զինատեսակը հաջողությամբ չեզոքացրել է ենթադրյալ հակառակորդի անօդաչու թռչող սարքը։
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի վերջին Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ՀՕՊ-ի ուժերը սեփական արտադրութան «Մերսադ» համակարգերով համալրելու մասին։ Այդ համակարգերը հագեցած են «Շահին» միջին հեռահարության հրթիռներով, որոնք ունակ են 70-150 կիլոմետր հեռավորության վրա հետևելու ու ոչնչացնելու հակառակորդի ցանկացած ինքնաթիռ։







































