Saturday, 27 06 2026
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Թուրքիան պատրաստվում է նոր հարված հասցնել ռուսական «Գազպրոմ»-ին

РБК-ի փոխանցմամբ՝ առաջիկայում Թուրքիան և Բուլղարիան ստորագրելու են երկու երկրներին միմյանց կապող գազատարի կառուցման վերաբերյալ քաղաքական համաձայնագիր։ Դրա նպատակը արտակարգ ժամանակներում (իրավիճակներում) Թուրքիայից Բուլղարիա «կապույտ վառելիքի» մատակարարումների ապահովումն է։

Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստամբուլում տեղի ունեցած 3-րդ Սևծովյան էներգետիկ ու տնտեսական ֆորումում՝ Թուրքայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարներ Թաներ Յըլդըզի ու Տրայչո Տրայկովի միջև։ Նրանք ընդգծել են, որ այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի երկու երկրների համար։

Ենթադրվում է, որ հեռանկարում թուրք-բուլղարական գազատարը կարող է ոչ միայն Բուլղարիային, այլև՝ ողջ Բալկանյան տարածաշրջանին ապահովել Կասպիցի գազի մատակարարումներով։ Թուրք-բուլղարական գազատարի երկարությունը կազմելու է 77 կիլոմետր, իսկ տարեկան թողունակությունը՝ 1-3 միլիարդ խորանարդ մետր՝ հետագայում այն ավելացնելու հնարավորությամբ։

Տրայկովն ընդգծել է, որ այդ 77 կիլոմետրանոց գազատարի կառուցման ներդրումները հարաբերականորեն մեծ չեն լինի, մինչդեռ Բուլղարիայի ու ողջ տարածաշրջանի օգուտները վիթխարի կլինեն։

Նշվում է, որ ներկայումս Բուլղարիան գործնականում ամբողջովին կախված է ռուսական գազի ներկրումից և ակտիվորեն մշակում է գազի ներկրման այլընտրանքային տարբերակներ։ 2009 թվականի ձմռանը Բուլղարիան ավելի քան մեկ շաբաթով անգազ էր մնացել ռուս-ուկրաինական գազային վեճի պատճառով։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին` Թուրքիային հատկացվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ: Ըստ Յըլդըզի` ռուսական «Գազպրոմ»-ը վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է գազի գինը։

Սակայն ռուսական կողմը չարձագանքեց դրան, որից հետո Թուրքիան հայտարարեց, թե չի երկարաձգում դեռեւս 25 տարի առաջ կնքված գազային համաձայնագրի ժամկետը, որը սպառվում էր այս տարեվերջին: Ըստ դրա` Ռուսաստանը Արևմտյան գազատարով (Ուկրաինա, Ռումինիա, Բուլղարիա) տարեկան 6 միլիարդ խորանարդ մետր գազ էր հատկացնում Թուրքիային:

Թուրքիայի այդ քայլը Ռուսաստանին դնում է Ուկրաինայից տարանցիկ կախվածության մեջ, իսկ Ռումինիային ու Բուլղարիային (մասամբ նաև Ուկրաինային) զրկում ռուսական գազի տարանցումից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում