Friday, 05 06 2026
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե

Հոդված 1087.1-ը Սահմանադրությանը համապատասխանելու կիրառելիության խնդիր ուներ

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Խոսքի ազատության պաշտպանությունը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդող քննարկումներին:

Նա նշեց` 1087,1 վիճարկվող դրույթը եթե իրավակիրառական պրակտիկայում դիտարկվի և կիրառվի սահմանադրաիրավական բովանդակությանը չհամապատասխանող տեսքով, այդ դեպքում կխախտվի ոչ միայն դրույթը, այլ նաև Սահմանադրությունն ու միջազգային իրավական նորմերը:

Հակոբյանի խոսքերով` վիճարկվող դրույթի պարագայում ոչ թե օրենքի կոնկրետ դրույթներն էին իրենց բովանդակությամբ հակասության մեջ մտնում, այլ առկա էր դրանց` Սահմանադրությանը համապատասխան կիրառելիության խնդիր:

Իրավակիրառողի` դատարանի կողմից ՍԴ որոշումը չկիրառելու և խախտելու դեպքում դա կարող է բողոքարկման հիմք լինել, ու եթե բոլոր երեք ատյաններում էլ մարդը չհասնի արդյունքի, ապա գոյություն ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նա նաև շեշտեց` ըստ ՍԴ 61-րդ հոդված` ՍԴ որոշումը պարտադիր է իրավակիրառողների` դատարանների համար, սակայն այն օրենսդրին չի պարտադրում փոխել օրենքը կամ վիճարկվող դրույթը:

Ինչպես նշեց Հակոբյանը` ՍԴ կողմից վիճարկվող դրույթը հակասահմանադրական չճանաչելու հանգամանքը չի կարող կաշկանդել ԱԺ-ին, և վերջինս ազատ է օրենքում փոփոխություններ ու հստակեցումներ իրականացնել:

Նրա խոսքերով, խոսքի ազատության ոլորտին վերաբերող օրենքները ամբողջ աշխարհում հիմնականում հստակ չեն, և հիմնական բեռն ու կարգավորիչ հատկությունը ընկնում են դատական պրակտիկայի վրա:

Հարցին` 1087.1 վիճարկվող դրույթի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո հնարավո՞ր է վերանայել արդեն իսկ կայացված դատական որոշումները, Հակոբյանը պատասխանեց` ՍԴ որոշումը դառնում է վերանայման հիմք միայն անհատական դիմումների դեպքում, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը անհատական սուբյեկտ չէ, այլ վերացական սուբյեկտ է, և նրա դիմումը ՍԴ չի կարող հանդիսանալ արդեն կայացված դատական որոշումների վերանայման հիմք:

Հակոբյանը նշեց, որ վիճարկվող օրենքի փոփոխության վերաբերյալ ՍԴ-ն որոշում չկայացրեց, որովհետև այն չէր հակասում Սահմանադրությանը, նաև հավելեց, որ դիմողն ինքը (Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը`1in.am) ՍԴ նիստում նշեց, որ օրենքը կատարյալ է և անգամ եվրոպական մի շարք երկրների օրենքներից ավելի լավն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում