Sunday, 14 06 2026
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Էրդողանը քրդերին անվանում է «եղբայրներ» և նրանց սպանում քիմիական զենքով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկու օր առաջ, ելույթ ունենալով Թուրքիայի հարավարևելյան Մուշ քաղաքում, վարչապետ Էրդողանը քրդերին անվանել է «եղբայրներ»։

Իր խոսքը հասցեագրելով Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ լեգալ՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ) և Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխաավորական կուսակցությանը (PKK)՝ Էրդողանը հայտարարել է.

«Մենք ժողովրդի հետ հանդես ենք գալիս բոլոր նրանց դեմ, ովքեր խաբում են իմ քուրդ «եղբայրներին ու քույրերին»։ Մենք ոչնչի չենք հասնի նրանց հետ, ովքեր փորձում են մասնատել մեր երկիրը։ Մենք երկիրը ծնկի չենք բերի PKK-ի առջև։ Սա «մեր հայրենիքն» է։ Մենք միասնական ենք, և մշտապես այդպես կլինի։ Մենք «հավերժ եղբայրներ» ենք՝ ինչպես Եփրատն ու Տիգրիսը, Սիփանն ու Արարատը։

Մեր երկրում «գոյություն չունի» քրդական հարց։ Մեր շատ «քուրդ եղբայրներ» խնդիրներ ունեն, սակայն դա քրդական հարց չէ։ Մենք որևէ ընդհանուր բան չունենք նրանց հետ, ովքեր Ափոյին (PKK-ի հիմնադիր, ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալան) մարգարե են որակում։ Մենք հակազդելու ենք նրանց, ովքեր խաբում են իմ քուրդ եղբայրներին»։

Չնայած Էրդողանի այս բոցաշունչ ելույթին՝ ԽԺԿ անդամ Մերալ Դենիշ Բեշթաշը թուրքական իշխանությունների մեղադրել է քրդերի դեմ քիմիական զենք գործածելու մեջ։ Մերալը ներկայացնում է վնասազերծված 24 քուրդ զինյալների դիակների լուսանկարները, որոնք օրեր առաջ սպանվել են Իրաքին սահմանակից Քազանի հովտում։

Մերալը վստահեցնում է, որ այդ 24 քուրդ զինյալները, որոնց դիակները գտնվում են Մալաթիայի հիվանդանոցի դիահերձարանում, սպանվել են քիմիական զենքի գործածման արդյունքում։ Մերալն իշխանություններից պահանջել է ներկայացնել փորձաքննության արդյունքները, ինչը ցայժմ տեղի չի ունեցել։ Ավելին, ցայժմ այդ դիակները չեն հատկացվում զոհվածների հարազատներին՝ չնայած վերջիններիս պահանջներին։

Հիշեցնենք, որ Էրդողանն օրեր առաջ Կաննում տեղի ունեցած G-20-ի գագաթնաժողովի ժամանակ «հերքել» էր այս մեղադրանքը՝ դա որակելով որպես «կեղծիք»։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ թուրքական բանակը մեղադրվում է քուրդ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելու մեջ։ 2009 թվականին գերմանական Der Spiegel պարբերականը հանդես էր եկել նմանատիպ մեղադրանքով։

1999 թվականի մայիսի 11-ին Թուրքիայի հարավարևելյան հատվածում ընկած քրդաբնակ Շըրնաք նահանգի Սիլոփի շրջանի Բալլըքայա գյուղի մոտ տեղի ունեցած բախման ժամանակ թուրքական բանակը քիմիական զենք է կիրառել քուրդ զինյալների դեմ, ինչի արդյունքում տեղում զոհվել է 20 քուրդ զինյալ։

Այս գործողությունը գլխավորել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայիս պետ Նեջդեթ Օզելը, որը դրա համար քրդերի կողմից ստացել է «Քիմիական Նեջդեթ» մականունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում