Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահի փոխարինումը ԵՄ-ի ներկայացուցչով կլինի արդյունավետ քայլ. Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի փոխարինումը ԵՄ-ի ներկայացուցչով կարող է նոր ազդակ հաղորդել Ղարաբաղյան բանակցային գործընթացին։ Սակայն դա բարդ և ոչ արագ գործընթաց է։ Ֆրանսիացի համանախագահին ԵՄ-ի ներկայացուցչով փոխարինելը լավ գաղափար է, առավել ևս, որ գոյություն ունի խաղաղության համաձայնագրերի ի կատար ածման համար ԵՄ-ի կողմից զգալի աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համաձայնագիրը։

Խոսքը մայիսին ընդունված Եվրոպական հարևանության քաղաքականության նորացված փաստաթղթի մասին է, ըստ որի՝ ԵՄ-ը պատրաստ է ներգրավվել ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործընթացում և մասնավորապես ակտիվացնել իր մասնակցությունն այն ձևաչափերում, որոնցում նա ցայժմ ներառված չէ։

Միևնույն ժամանակ, ես կասկածում եմ, որ Քեթրին Էշթոնը պատրաստ է ստանձնել այդ դերակատարությունը։ Հանդիսանալով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Էշթոնի պատասխանատվության գոտու մեջ է մտնում համայն աշխարհի հակամարտությունների կարգավորումը, և նրա համար բարդ կլինի բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա կենտրոնանալը։

Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխումը բարդ է լինելու, և համանախագահող երկրներից մեկի փոփոխման համար անհրաժեշտ կլինի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ բուլղարական Focus գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Euronest-ի Խորհրդարանական ասամբլեայի համանախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Քրիստիան Վիգենինը հայտարարել էր, որ ԵՄ-ը ցանկանում է առավել ակտիվ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում.

«Ոչ վաղ անցյալում Եվրախորհրդարանում տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին ԵՄ-ի ներկայացուցիչով փոխարինելու վերաբերյալ քննարկումներ։ ԵՄ-ի տվյալ ներկայացուցիչ կարող է դառնալ Քեթրին Էշթոնը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը տարիներ ի վեր լարված մթնոլորտ է առաջացնում։ Այդ ընթացքում աննշան առաջընթաց է գրանցվել։ Ինձ թվում է, որ ԵՄ-ի ավելի ակտիվ ջանքերը կփոխեն իրավիճակը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում