Այն բանից հետո, երբ 50-ամյա Ջեյն Ֆենին կորցրել էր գրեթե 70 կիլոգրամ քաշ, նա այնքան ավելորդ մաշկ ուներ, որ չափազանց դժբախտ էր իրեն զգում: Իսկ ավելորդ մաշկից ազատվելու համար անհրաժեշտ կոսմետիկ վիրահատությունն արժեր 30.000 ֆունտ սթերլինգ:
Ինչպես հաղորդում է Mail Online-ը, Ֆենին որոշել է 120.000 ֆունտ սթերլինգով վաճառելԱնգլիայի Քենթ կոմսությունում գտնվող իր առանձնատունը, որպեսզի կարողանա վճարել վիրահատության համար:
Նա այժմ ապրում է 75.000 ֆունտ սթերլինգ արժողությամբ շարժական տնակում և ասում է. «Շատերին իմ տան վաճառելը սարսափելի որոշում կթվա, բայց դա ամենալավ բանն էր, որ ես երբևէ արել եմ»։












































