Բռնցքամարտի Աշխարհի նախկին չեմպիոն Հոել Կասամայորը նոյեմբերի 12-ին նոկաուտի ենթարկվեց՝ ամերիկացի բռնցքամարտիկ Տիմոտի Բրեդլիի կողմից: Մի քանի օր անց անալիզի արդյունքները ցույց տվեցին, որ նա օգտագործել է մարիխուանա:
Հոելի ներկայացուցիչը հայտարարեց, որ 40-ամյա մարզիկի նկատմամբ գործ կհարուցվի և կնշանակվեն լսումներ, որտեղ բռնցքամարտիկը բացատրություն կտա: Եթե մարզիկը մեղավոր ճանաչվի, ապա կորակազրկվի և կտուգանվի 100.000 ԱՄՆ դոլար:
Ներկայումս հայտնի է միայն, որ, ըստ անալիզի արդյունքների, կուբացին թմրամիջոցներ և ստիմուլյատորներ է օգտագործել: Փորձանմուշում ստերոիդների պարունակության վերաբերյալ ստուգումները դեռ չեն ավարտվել:






































