Կահիրեի Թահրիր հրապարակում շարունակվում են բախումները, կան տուժածներ:
BBC-ն հայտնում է, որ ոստիկանները ստիպված են եղել ուժ գործադրել: Նրանք ցուցարարներից մի քանիսին ծեծի են ենթարկել:
Ոստիկաններն օգտագործել են արցունքաբեր գազ, ինչից հետո ցուցարարների շրջանում տագնապ է սկսվել:
Հիշեցնենք, որ ցուցարարները հանդես են գալիս ընդդեմ Եգիպտոսի սահմանադրության նախագծի, որի համաձայն՝ ռազմական իշխանությունն ավելի կամրապնդի իր դիրքերը Եգիպտոսում: