20 տարի բրիտանական կինոյում և հեռուստատեսությունում աշխատող Սայմոն Կուրտիսն այս շաբաթ իր դեբյուտային ֆիլմն է թողարկել:
«Մերլինի հետ իմ շաբաթը» (My week with Merlyn) ֆիլմը հանրահայտ Մերլին Մոնրոյի կյանքի մասին է: Ֆիլմի սցենարը հետևյալն է. Մերլինը ամուսնանում է դրամատուրգ Արթուր Միլլերի հետ և նկարահանվում Լորենս Օլիվիերի «Արքայազնը և Պարուհին» (The Prince and the Showgirl) ֆիլմում, որի ընթացքում կրքոտ հարաբերություններ են հաստատվում ռեժիսորի երրորդ օգնականի հետ: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա:
«Միշել Ուիլյամսը մեծ հաջողությամբ է մարմնավորել Մերլինի կյանքի այն շրջանը, երբ նա հոգնել էր թեթևամիտ ու սեքսուալ կնոջ խորհրդանիշ լինելուց և ցանկանում էր լուրջ դերասանուհի համարվել»,– գրում է The Examiner թերթը:
Ֆիլմում նկարահանվել են Միշել Ուիլյամսը, Էդդի Ռեդմեյնը, Կեննեթ Բրանան, Էմմա Ուոթսոնը և ուրիշներ:








































