Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Ավարտվող շաբաթվա քաղաքական հիթը

Անցնող շաբաթվա քաղաքական գլխավոր հիթն, իհարկե, Իջևանի քաղաքապետի ընտրության արձագանքն էր, որ քաղաքական կամ ավելի շուտ ներիշխանական դաշտում ստեղծել էր բավական հետաքրքրական մի իրավիճակ:

Այդ հիթը ստվերեց միայն Սուրիկ Խաչատրյանի, այսպես ասած, ապաքաղաքական «արկածը» «Արմենիա-Մարիոթում», բայց ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունը, Իջևանի ընտրության համատեքստում, շարունակեց մնալ և զարգանալ, իհարկե` որոշակիորեն արդեն ստվերային ընթացքով: Բայց այդ ընթացքում էլ ի հայտ եկավ մի բավական հետաքրքրական կողմ:

Բանն այն է, որ ԲՀԿ հաղթանակը ոգևորել էր մի շարք շրջանակների, որոնք կարծես թե քողարկված հույսեր են կապում ներիշխանական պայքարում ԲՀԿ դիրքերի ամրացման և հաղթանակի հետ: Իջևանի քաղաքապետի ընտրությունն այդ շրջանակներին ոգևորել էր, նախանշելով ՀՀԿ որոշակի նահանջ, և հիմք տալով մտածել, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» մի փոքր էլ ավելացնի ճնշումը մինչև խորհրդարանի 2012 թվականի մայիս, երբ տեղի կունենա հերթական ընտրությունը, ապա մայիսին ՀՀԿ-ն տեղի կտա արդեն ոչ միայն Իջևանի, այլ ամբողջ Հայաստանի մասշտաբով:

Սակայն, ի զարմանս շատերի, ԲՀԿ-ն Իջևանի իր հաղթանակը շատ հանգիստ տարավ, առանց ավելորդ ոգևորության, իսկ «Բարգավաճ Հայաստանի» շատ անդամներ էլ նույնիսկ խորհուրդ տվեցին այլոց չոգևորվել և Իջևանի քաղաքապետի ընտրությունից գլոբալ քաղաքական եզրակացություններ չանել ու երևակայական սցենարներ չկառուցել: Սա ոգևորված շրջանակների համար կատարեց սառը ջրի դեր: Նրանց մոտ ի հայտ եկան հիասթափության նշաններ:

Ապագայի այն «ամրոցը», որ նրանք կառուցել էին Իջևանի հիման վրա, քանդվեց միանգամից և պարզ դարձավ, որ իրականում Իջևանի քաղաքապետի ընտրությունը ոչ թե իրենց համար հիացմունքի առարկա էր, իսկ ՀՀԿ համար հիասթափության և խայտառակության դրսևորում, այլ հակառակը՝ Իջևանի ընտրությունից հետո հիասթափություն սպասում էր հենց իրենց:
ԲՀԿ հետընտրական պահվածքը հստակ վկայեց, որ կուսակցության համար հաղթանակն ամենևին անակնկալ չէր, և որ այդ հաղթանակը «Հանրապետականն» իրականում կարծես թե ոչ թե զիջել է ԲՀԿ-ին, այլ այսպես ասած վաճառել՝ խորհրդարանի ընտրությանը որոշակի դիրքորոշման դիմաց: Սա, իհարկե, չի վերաբերում շարքային մակարդակներին: Բանն այն է, որ շարքային մակարդակներում պակաս խուճապ չէր նաև ՀՀԿ-ում և հիասթափություն, ինչպես որ հետո հիասթափություն եղավ ԲՀԿ հաղթանակով ոգևորվածների շարքերում:

Բանն այն է, որ ՀՀԿ, այսպես ասած, շարքային և միջին կուսակցական դիրքերում տարակուսած էին, թե ինչպես պատահեց, որ կուսակցության թեկնածուն պարտվեց: Այդ հետո միայն նրանք պետք է հասկանային, որ Սերժ Սարգսյանը պարզապես որոշել էր ավելորդ հակադրության և սրացման չգնալ և Իջևանում թույլ տալ, որ տեղի ունենա համեմատաբար ազնիվ պայքար, և հաղթի նա, ով կհաղթի: Ի վերջո, Սարգսյանի համար կարևորը ԲՀԿ լոյալությունն է համապետական մակարդակով, իսկ տեղային առումով ԲՀԿ ռեսուրսները ի վերջո ավելի լավ կարող են ծառայել իրեն, քան ՀՀԿ ռեսուրսները, որովհետև, ի տարբերություն ՀՀԿ ռեսուրսների, «Բարգավաճ Հայաստանի» ռեսուրսները գոնե ունեն հանրային լեգիտիմության նվազագույն աստիճան:

Իհարկե կասկած չկա, որ եթե տեղական ինքնակառավարման մակարդակներում «Բարգավաճ Հայաստանը» տոներ շատ հաղթանակներ, ապա Սերժ Սարգսյանի համար դա կարող էր ներկայացնել վտանգ, քանի որ այդ դեպքում Գագիկ Ծառուկյանն անհամեմատ կբարձրացներ իր պահանջների նշաձողը՝ ՏԻՄ-երում իր կուսակիցների աջակցության դիմաց: Սակայն, նախ պարզ է, որ մինչև մայիս ԲՀԿ-ն չի կարող ՏԻՄ-երում ունենալ այդ առավելությունը, իսկ եթե նույնիսկ լիներ այդպիսի հեռանկար և հնարավորություն, ապա այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանն, իհարկե, չէր թույլ տա, որ Ծառուկյանի թիմը, այսպես ասած, հավասար պայքարի հնարավորություն ունենա և առաջ անցնի ՀՀԿ-ից: Բայց դա, իհարկե, զարգացումների հիպոթեզային տարբերակն է, քանի որ առայժմ կա այն, ինչ կա, ու այդ եղածն ամենևին որևէ հեղափոխական փոփոխություն հայաստանյան քաղաքական կամ ներիշխանական իրավիճակում չի մտցրել:

Պատահական չէ, որ իրողությանը բավական զուսպ արձագանքեցին նաև ընդդիմադիր ուժերը՝ Կոնգրեսը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը»:
Հարց է առաջանում, իսկ ի՞նչ շրջանակից էին ԲՀԿ հաղթանակով ոգևորվածները, եթե ընդդիմության թվարկված երեք սեգմենտներից չէին, եթե ԲՀԿ-ից չէին և առավել ևս ՀՀԿ-ից չէին: Բանն այն է, որ այդ շրջանակը որոշակի չէ, կամ այսպես ասած` ձևակերպված չէ որպես որոշակի քաղաքական շրջանակ: Բայց քանի որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայումս բավական լղոզված վիճակ է, այդ չձևավորված քաղաքական սեգմենտը ունի բավական նկատելի ներկայացվածություն և կարողանում է տրամադրություններ արտահայտել:

Դրա իրավունքն, իհարկե, ունեն բոլորը, պարզապես երբ քաղաքական դաշտում կան տրամադրություններ արտահայտող, սակայն հստակորեն հանրությանը չներկայացնող քաղաքական սեգմենտներ, դա արդեն դեստրուկցիա է մտցնում քաղաքական, մեղմ ասած, առանց այդ էլ ոչ պակաս դեստրուկտիվ գործընթացի մեջ: Հետևաբար, քանի որ Հայաստանի ներքաղաքական այդ գործընթացի ներկայիս բովանդակությունն առանձնապես հույսեր չի ներշնչում հանրության համար, անհրաժեշտ է, որ գոնե դրա դերակատարները հստակորեն ներկայանան և պարզ ու տեսանելի լինեն հասարակությանը, որ գոնե պարզ լինի, և քաղաքացիները անուն առ անուն իմանան, թե ովքեր հույս չեն ներշնչում և ովքեր են այդքան դեստրուկտիվիզմով լցնում ներքաղաքական բովանդակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում