Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրեն վատ է զգացել ժամերգության ընթացքում, որը տեղի է ունեցել Քրիստոս Փրկչի տաճարում և նվիրված է եղել իր 65–ամյակին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պատրիարքը պետք է ելույթ ունենար ծխականների առջև, սակայն իրեն վատ է զգացել: Այնուհետև հաղորդվել է, որ նա իրեն արդեն լավ է զգում և վերադարձել է հոբելյանական միջոցառմանը: