Sunday, 14 06 2026
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի

Որ հետո «նեղանալ չլինի»

Երևանի քաղաքապետարանում, մասնակցելով նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, Սերժ Սարգսյանը նրան ասել է, թե իրավունք չունի հուսախաբ անելու իրենց և համաքաղաքացիներին:

Սերժ Սարգսյանին կարելի է հասկանալ՝ 2009 թվականից հետո նա ոչ մի կերպ չի կարողանում քաղաքային իշխանության համակարգ ձևավորել, մինչդեռ արդեն իսկ սպառել է Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակի ամբողջ քաղաքապետական ներուժը: Այդ ցուցակում կային երեք պաշտոնյաներ՝ Գագիկ Բեգլարյան, Կարեն Կարապետյան, Տարոն Մարգարյան: Բեգլարյանն ու Կարապետյանն արդեն չկան, այսինքն եղել են ու չկան քաղաքապետի պաշտոնում: Բնական է, որ Տարոն Մարգարյանը մնում է Սերժ Սարգսյանի վերջին հույսը, որովհետև հանկարծ եթե նա էլ ինչ–որ բան անի ու հեռանա, կամ իշխանությանը կանգնեցնի իրեն հեռացնելու փաստի առաջ, ապա Երևանի քաղաքապետարանում կմնա հայտարարել ուղիղ նախագահական կառավարում, որովհետև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունում այլևս մարդ չկա, որին կարելի է այս լուրջ պահին համարձակվել վստահել Հայաստանի բնակչության կեսից ավելին ունեցող Երևանի կառավարումը: Իսկ այսպիսի կարևոր ժամանակահատվածում ունենալ այդպիսի բաց խնդիր Սերժ Սարգսյանը չի կարող, քանի որ դա կպահանջի հսկայական ուշադրություն և էներգիա, որը նրան շատ պետք կգա նախընտրական գործընթացների այլ ուղղություններում:

Նույնիսկ ԲՀԿ խմբակցությունում չկա այնպիսի մարդ, ում հնարավոր լիներ վստահել քաղաքապետի պաշտոնն, ու ԲՀԿ–ն էլ կառավարեր ավագանու մեծամասնության միջոցով: Ահա թե ինչու է Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հիշեցնում հուսախաբ չանելու մասին: Այստեղ հատկանշական է նաև Սերժ Սարգսյանի մեկ այլ հիշեցում՝ ճակատագիրն անձամբ կերտելու մասին: Նա իր ելույթում Տարոն Մարգարյանին հայտնել է իր աջակցությունը, նրա կողքին կանգնած լինելու փաստը, բայց նաև ընդգծել, որ Մարգարյանն այդուհանդերձ ինքն է կռելու իր ճակատագիրը, որովհետև ամեն գործիչ, ամեն մարդ ինքն է իր ճակատագիրը կռում: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին, թերևս, հիշեցնում է, զգուշացնում կամ ակնարկում, որ հուսախաբ անելու պարագայում նա կմնա մենակ, և իշխանական համակարգում նրա ճակատագիրն, առանց Սերժ Սարգսյանի օժանդակության, կարող է այդքան էլ հաջող չդասավորվել:

Այստեղ միայն իշխանության մեջ տեղ ունենալու հարցը չէ, այլ այդ տեղի շնորհիվ բիզնեսները պահելու, սեփականությունը պաշտպանելու հարցը: Այդպիսով, Սերժ Սարգսյանն իր բարեմաղթանքի և ողջույնի ելույթում Տարոն Մարգարյանին, թերևս, նախանշում է քաղաքապետության իր բանաձևը՝ հուսախաբ չես անի, ուրեմն նաև հուսախաբ չես լինի, իսկ եթե հուսախաբ անես, ապա կստանաս համարժեք պատասխան:

Սերժ Սարգսյանի այդ տրամադրվածությունը զարմանալի չէ՝ երկու տարում՝ երկու քաղաքապետ։ Ի վերջո, այս ինտենսիվ «քաղաքապետափոխությունն» ամենևին էլ լավ օրի վկայություն չէ, և այստեղ Սերժ Սարգսյանի մտահոգությունը դառնում է միանգամայն հասկանալի: Այլապես խնդիրը կարող է ստանալ իրոք գլոբալ դրսևորում, երբ ամբողջ իշխանական համակարգը կսկսի կասկածել Երևանի պես կարևորագույն սեգմենտը կառավարելու և վերահսկելու՝ Սերժ Սարգսյանի կարողության վրա: Այդ պարագայում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան Տարոնի առաջ հարցը դնել բավական հստակ, և հրապարակավ, որ հետո «նեղանալ չլինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում