Եվրամիության երկրները համաձայնվել են 2012-ին 2 տոկոսով մեծացնել ԵՄ բյուջեի ծախսային մասը` հասցնելով այն մինչև 129 միլիարդ եվրոյի: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվրախորհրդարանի պատգամավորները առաջարկել են մեծացնել բյուջեն մինչև 133,1 միլիարդ եվրո:
Եվրոգոտու երկրների ազգային կառավարությունները պնդել են, որ ԵՄ բյուջեն պետք է արտացոլի տնտեսական այն միջոցառումները, որոնք ընդունվել են Եվրամիության անդամ երկրներում:
Եվրոպական բյուջետային և ֆինանսական հանձնակատար Յանուշ Լևանդովսկին հայտարարել է, որ բյուջեի նվազումը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն չկարողանա հաջորդ տարի կատարել վճարումները:










































