Ինչպես հաղորդում է The Hague-ը, միջազգային քրեական դատարանի դատախազն այսօր ասել է` մյուս շաբաթ կմեկնի Լիբիա` երկրի անցումային կառավարության հետ քննարկելու, թե որտեղ է դատվելու Մուամար Քադաֆիի որդին` Սեյֆ Ալ-Իսլամը:
Դատախազ Լուիս Մոռենո Օկամպոն ասել է` չնայած պատերազմական հանցագործությունների համար ազգային կառավարությունը իրավունք ունի դատելու իր սեփական քաղաքացիներին, նա կարևորում է, որ Սեյֆ Ալ-Իսլամը ունենա արդար դատավարության իրավունք և դատվի նաև Միջազգային քրեական դատարանի ներկայացրած մեղադրանքներով:
«Լավ լուրն այն է, որ նա ձերբակալված է, կենդանի է և հիմա կկանգնի արդարադատության առջև»,- շաբաթ օրը The Hague-ին տված հարցազրույցում ասել է Օկամպոն:










































