Մադրիդի «Ռեալ»-ի հարձակման առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն արդեն վերականգնվել է վնասվածքից, և Ժոզե Մոուրինյոն կարող է պորտուգալացուն ընդգրկել «Մեստալիա» մարզադաշտում կայանալիք «Վալենսիա»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածք էր ստացել «Եվրո-2011»-ի 2-րդ անցումային խաղում` Բոսնաիայի հավաքականի դեմ մրցավեճում:
Վնասվածքից ապաքինվել են նաև Ալվարո Արբելոան, Կական և Մարսելոն: Չի կարող խաղալ միայն Անխել դի Մարիան, ով «Օսասունա»-ի դեմ խաղից հետո 1 ամսով շարքից դուրս է մնացել:








































