Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը տեղական ռադիոյի և հեռուստատեսության եթերից հայտարարել է, որ Բանգկոկի ֆինանսական և առևտրային կենտրոնին այլևս ջրհեղեղ չի սպառնում:
«Վստահ կարելի է ասել, որ Բագկոկի կենտրոնական մասը ազատ է ջրից: Սա ցույց է տալիս, որ ջրհեղեղի դեմ կիրառված միջոցներն արդյունավետ էին»,- ասել է Չինավատը:
Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, միևնույն ժամանակ, Բանգկոկի արևմտյան և արևելյան շրջանները մնում են ջրի տակ, քանի որ կենտրոնից ջուրը հոսում է դեպի այդ հատվածներ: Բանգկոկի նահանգապետ Սուկհումբհանդ Պարիբան խոստացել է, որ մինչև տարվա վերջ քաղաքը ջրից ամբողջությամբ կազատվի:
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Թաիլանդում սկսված ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը հասել է 506-ի, տուժել է ավելի քան 3 մլն մարդ:










































