Այս գիշեր Գերմանիայի արևմուտքում արագընթաց մայրուղու վրա խիտ մառախուղի պատճառով իրար են բախվել 50 ավտոմեքենա, որի հետևանքով 35 մարդ վիրավորվել է:
«Ուղղաթիռից մի քանի հարյուր մետր ձգվող ճանապարհի այդ հատվածը հիշեցնում է հին ավտոմեքենաների կույտ»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, վիրավորներից շատերը փակված են մնացել ավտոմեքենաների մեջ. նրանց ազատել են հատուկ սարքավորումների օգնությամբ: 14 մարդ ծանր վնասվածքներով ուղղաթիռներով տեղափոխվել է հիվանդանոց:
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փրկարարական աշխատանքները դանդաղում են: Անորոշ ժամանակով մայրուղին փակ է երթևեկության համար:









































