Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով Բիթլիսի համալսարանում, անդրադարձել է քրդական խնդրին.
«Ժողովրդավարությունն ահաբեկչության դեղամիջոցն է։ Եթե մենք այս տարածաշրջանում բարձրացնենք ժողովրդավարության չափորոշիչները, ավելացնենք ներդրումները, հաշվի առնենք անցյալի սխալները, ապա կտեսնենք, որ մարդիկ երես կթեքեն ահաբեկչությունից։
Ահաբեկչությունն այս տարածաշրջանում ոչնչի չի հասել, բացի արյուն, արտասուք, ցավ, զուլում պատճառելուց։ Ահաբեկչությամբ փորձում են վախեցնել մեզ, սակայն մենք, Ալլահից բացի, ոչ ոքից չենք վախենում»:
Էրդողանը նաև հայտարարել է, որ քրդերն ամենից առաջ իսլամադավան են և ոչ թե զրադաշտներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները լուսանկարներ էին հրապարակել, որոնցում երևում էր, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները մասնակցում են զրադաշտականության մեջ ընդունված ծիսական արարողակարգի։










































