ԱԳՆ մալմո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-26-ը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելություններ է կատարելու Նիդերլանդներ, Չեխիա, Դանիա, Բելգիա և Լիտվա:
Այցելությունների ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա վերոհիշյալ երկրների իր գործընկերների հետ, իսկ Բրյուսելում մասնակցելու է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի նիստին: