Լրագրողներն արդեն մի քանի անգամ հայտնի թենիսիստուհուն վերագրել են հղի լինելու հանգամանքը: Եթե Աննան մի քիչ գիրանում էր, բոլորը կարծում էին, թե նա հղի է: Սակայն գաղտնի արված լուսանկարներից պարզ է դառնում, որ այս անգամ կարծես թե, իրոք, նա երեխա է ունենալու:
Պապարացիները գտել են Կուրնիկովային և նրա ընկերոջը` Էնրիկե Իգլեսիասին Մայամիում հանգստանալու ժամանակ: Չնկատելով նկարիչներին՝ զույգը համբուրվում էր և ուրախանում:
Իգլեսիասը կռացել և համբուրել է իր ընկերուհու կլորացած փորը: Այս ժեստը հատուկ է այն տղամարդկանց, ովքեր պատրաստվում են հայր դառնալ: Միգուցե սա էլ հենց այդ դեպքերից է:









































