Թուրքիան և Հորդանանը Սիրիայի հյուսիսում և հարավում կստեղծեն անվտանգության գոտիներ, որտեղ չեն կարողանա մուտք գործել սիրիացի զինվորականները և անվտանգության ուժերը: Ինչպես գրում է լիբանանյան The Daily Star թերթը, համապատասխան միջոցառումները կիրականացվեն այն դեպքում, երբ Դամասկոսը պաշտոնապես կհրաժարվի ընդունել Արաբական երկրների առաջարկած ծրագիրը:
Այս ծրագրի իրականացմանն ուղղված քայլերը կքննարկվեն նոյեմբերի 18-ին՝ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ, որին կմասնակցեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի, Եգիպտոսի և Հորդանանի ներկայացուցիչները:
Անվտանգության գոտիներում ապաստան կարող են գտնել Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող մարդիկ:











































