USA Today-ը հաղորդում է, որ Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնախմբի (IPCC) այսօր հրապարակած զեկույցում ասվում է, թե տաք հոսանքները, ջրհեղեղները և եղանակային այլ աղետալի երևույթները տեղի են ունենում կլիմայական փոփոխությունների հետևանքով:
Ըստ հանձնախմբի հաշվետվության՝ աշխարհում մեծացող քաղաքներն ու դրանց աճող բնակչությունը ևս նպաստում են, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ենթարկվեն բնական աղետների ազդեցությանը:
Այս զեկույցի վերջնական տարբերակը հրապարակվել է այսօր։ Ավելի վաղ այն հրապարակվել էր IPCC–ի ղեկավար Ռաջենդար Պացհաուրիի կողմից՝ Ուգանդայի Կամպալա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցիչները:






































