FEMEN շարժման ակտիվիստները Նյու Յորքում ակցիա են անցկացրել իշխանությունների դեմ` «Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիայի մասնակիցների նկատմամբ ճնշումների համար: Այս մասին ասվում է շարժման տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, աղջիկները պաստառներով, գլխներին ազատության թագեր դրած` դատապարտել են ոստիկանության կողմից «օկուպանտների» վրանայյին ճամբարը քանդելու գործողությունները: Ոստիկանությունը հեռացրել է կիսամերկ աղջիկներին:
Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց հայտնի է, թե ոստիկանական բաժանմունքներում ինչքան դաժան են վերաբերվում ձերբակալված կանանց հետ:
«Գրավեք Ուոլ Սթրիթը» ակցիան սկսվել է Նյու Յորքում սեպտեմբերի 17-ին: Ցուցարարները հանդես են գալիս գործազրկության, իշխանությունների քաղաքականության և ֆինանսական ինստիտուտների դեմ` նրանց անվանելով «ֆինանսական ահաբեկիչներ» և պահանջելով բարձրացնել մեկ տոկոսը կազմող հարուստների հարկերը: Ավելի ուշ նման ակցիաները տարածվեցին աշխարհի մի շարք երկրներում` Կանադայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:











































