Sunday, 07 06 2026
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով

Հայերը չեն հանձնելու Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը պատրանքների մեջ է. Թոմաս դե Վաալ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կառնեգիի հիմնադրամի՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը ArmRADIO-FM107 ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայերը չեն հանձնելու Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը պատրանքների մեջ է.

«Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ փոքր է։ Այս տարվա հուլիսին ես այցելեցի Բաքու, և Կազանի հանդիպումից հետո նրա արձագանքն այնպիսին էր, որ նրանք չեն ցանկանում պատերազմ։

Ադրբեջանը զենքի վրա գումարներ է վատնում ոչ թե պատերազմ մղելու, այլ նրա համար, որպեսզի Հայաստանին ստիպեն ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ և արդյունքում սնանկանալ։ Կարծում եմ, որ Ադրբեջանը պատրանքների մեջ է։

Անկախ ֆինանսական հնարավորություններից՝ հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա։ Եթե 10-15 տարով հետ գնանք, ապա միանշանակ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին նույն հարթության վրա։ Ներկայումս Ադրբեջանն առավել հարուստ ու ուժեղ երկիր է։

Բայց արդյոք կարելի՞ է դա կապակցել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Ո՛չ, չեմ կարծում, քանի որ եթե անգամ Հայաստանն առավել աղքատ ու թույլ երկիր է, նա Ղարաբաղի պաշտպանության համար կանի իր ուժերի սահմաններում ամեն ինչ։ Եվ թեև ես չեմ կարծում, որ Հայաստանը շատ լավ սոցիալ-տնտեսական հեռանկարներ ունի, սակայն դրա հետ մեկտեղ, չեմ կարծում, որ Հայաստանը ստիպված կլինի Ղարաբաղը զիջել Ադրբեջանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում