Комсомольская правда-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է համայն աշխարհին պատճառել անդառնալի տնտեսական վնաս։
Նշվում է, որ Պանետան պատրաստվում է տվյալ խնդրի շուրջ հանդիպում ունենալ իր իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքի հետ։ Այդ հանդիպումը տեղի է ունենալու կանադական Հալիֆաքս քաղաքում կայանալիք անվտանգության խնդիրների վերաբերյալ գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Պանետան հայտարարել էր, թե Իրանին ռազմական հարված հասցնելը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ և չի հանգեցնի նրա միջուկային ծրագրի փակմանը։









































