Գալիք տարվանից մարիխուանայի սիրահարները Շվեյցարիայում կարող են այն աճեցնել իրենց տանը` անձնական օգտագործման նպատակներով: Սակայն, ինչպես հաղորդում է շվեյցարական Le Matin թերթը, Ժենովա, Վո, Նևշատել և Ֆրիբուրգ կանտոնների իշխանությունները որոշակի սահմանափակումներ են մտցրել. աճեցվող մարիխուանայի քանակը չպետք է գերազանցի 4 թուփը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2012 թ. հունվարի 1-ից:
Մարիխուանա աճեցնել կթույլատրվի այն մարդկանց, ովքեր չունեն հանցագործ անցյալ, չվճարված հարկեր, սնանկացած չեն, գրանցված չեն որպես ձեռնարկատեր, ինչպես նաև ունեն հատուկ տարածք և ենթակառուցվածքներ մարիխուանա աճեցնելու համար:










































