ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող քննչական խմբի ղեակավար, ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը 2011թ. նոյեմբերի 16-ին, անձնական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետի պաշտոնում:
Քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանին, ով ղեկավարելու է քննչական խմբի աշխատանքները:
Բացի այդ` ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գևորգ Գևորգյանը 2011թ. նոյեմբերի 17-ին նշանակվել է ՀՀ ոստիկնանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում:
Նրա վարույթում քննվող Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա հարուցված, ինչպես նաև ՀԱԿ ակտիվիստներ Վահագն Գևորգյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործերի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ Արշալույս Մինասյանին:











































