Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն և Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը երեկ դռնփակ հանդիպում են ունեցել Վրաստանի ԱԳՆ-ում։ Այս մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը։
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Վաշաձեն ու Բասսը քննարկել են երկկողմանի հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դռնփակ հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ այսօր երկօրյա այցով Վրաստան է ժամանում ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ռեյ Մաբուսը։











































