Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Կոնգրեսի Ապարանի կառույցի պատասխանատու Գևորգ Գևորգյանը, իրենք արդեն երկու օր է` նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Գևորգյանի փոխանցմամբ, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի քսանմեկ գյուղերից տասնյոթում Կոնգրեսը ունի տարածքային կազմակերպություններ, որոնց միջոցով էլ մարդկանց իրազեկում են կայանալիք հավաքի մասին: Գևորգյանի խոսքով, եթե ուրբաթ օրը եղանակային պայմանները լավ լինեն, ապա մինչ հավաքը կկայանա նաև երթ` Ապարանի` զոհված ազատամարտիկների պանթեոնից մինչև քաղաքի գլխավոր հրապարակ: Գևորգ Գևորգյանը նաև փոխանցեց, որ ապաևանցիների տրամադրությունը շատ բարձր է, իսկ Կոնգրեսի համախոներն էլ տրամադրված և անհամբեր սպասում են ի պաշտպանություն քաղբանտարկյալների կայանալիք ակցիային: