Սիրիայի ԶԼՄ-ները կոչ են արել Բաշար Ասադի կողմնակիցներին դադարեցնել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
SANA գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումներին մասնակցածների դեմ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։
Հիշեցնենք, որ Ասադի կողմնակիցները գրոհել են Քաթարի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Մարոկկոյի դեսպանատները:
«Երկրի ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում է, որ, հիմնվելով միջազգային պայմանագրերի և Սիրիայի քրեական իրավունքի վրա, դեսպանատների վրա հարձակվածների դեմ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև ձերբակալություն և դատական գործի հարուցում»,- ասվում է SANA-ի հայտարարության մեջ:









































