Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով, երկրագնդի վրա տարեկան կատարվում է 100 մլն, ամեն րոպե 65 հազար, ամեն վայրկյան` 1000 սեռական գործողություն:
Ինչպես հաղորդում է իտալական La Repubblica թերթը, իտալացի ռեժիսորները, ոգեշնչված այս վիճակագրությամբ, պատրաստվում են առաջիկայում ներկայացնել բազմասերիանոց ֆիլմ` Sexmundi, որը կպատասխանի սեքսին վերաբերող բոլոր հարցերին:
Ֆիլմի ռեժիսոր Ռոբերտո Բլատտան հայտարարել է, որ ֆիլմը պետք է դառնա աուդիովիզուալ էրոտիկ հանրագիտարան բոլոր տարիքների համար:








































