2012 թ. պետական բյուջեում 101 մլրդ դրամ հավելյալ եկամուտների հավաքագրումը հիմնված է 3 բաղադրիչի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ այդ բաղադրիչներից ամենամեծը տնտեսական աճն է, երկրորդը՝ վարչարարությունը, երրորդը՝ հարկային օրենսդրություններն ու փոփոխություններն են, որ քննարկվում են Ազգային ժողովում:
Ըստ Գ.Մինասյանի՝ հարկային նոր օրենքներում փոփոխությունները 13-14 մլրդ դրամի հետ են կապված. «Ես չեմ տեսնում մի օրենսդրական փոփոխություն, որը փոքր ու միջին ձեռնարկություններին վերաբերի: Այսինքն՝ բոլորը վերաբերում են խոշորին և պետական բյուջե մուտքերը կատարվելու են խոշորից»:









































