Վերջին օրերին Եվրոպայի մի շարք երկրներում` Չեխիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Գերամանիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում, փորձագետներն օդում հայտնաբերել են ռադիոակտիվ յոդ-131-ի բարձր, բայց ոչ վտանգավոր մակարդակ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հայտնել են, որ արտահոսքը տեղի է ունեցել Հունգարիայի հետազոտական ինստիտուտներից մեկից:
Առաջին անգամ ռադիոակտիվ յոդի պարունակության մասին հայտնել են Չեխիայում, սակայն արտահոսքի պատճառը դեռևս հայտնի չէր:
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները նշել են, որ հայտնաբերված յոդ-131-ի մակարդակը շատ ցածր է և մարդկանց առողջությանը ոչ մի վտանգ չի սպառնում: Սակայն յոդ-131-ի բարձր չափաքանակը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման:









































